“Յունիբանկը” մտադիր է զարգացնել քարտային գործիքները"

21.05.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

“Յունիբանկի” պլաստիկ քարտերի դեպարտամենտի տնօրեն Մեսրոպ Հակոբյանի հարցազրույցը Banks.am-ին

- Ինչպիսի՞ դեր է խաղում պլաստիկ քարտերի ուղղությունը “Յունիբանկի” գործունեության մեջ:

- “Յունիբանկը” խոշորագույն բանկերից է Հայաստանի մանրածախ բանկային ծառայությունների շուկայում, եւ հաճախորդների մեծ քանակի սպասարկման պարագայում առավելագույն ավտոմատացումն ու տեխնոլոգիաները մեծ կարեւորություն են ստանում: Այդ տեսանկյունից քարտային գործիքներն առավել արդյունավետ են, եւ մենք մտադիր ենք զարգացնել այդ ուղղությունը:

- 2006 թ. տարեվերջին պլաստիկ քարտերի տրամադրմամբ եւ սպասարկմամբ զբաղվում էին Հայաստանի 21 առեւտրային բանկերից 20-ը: Հայաստանի պլաստիկ քարտերի շուկան մտնու՞մ է խիստ մրցակցության փուլ:

- Քարտային շուկայում իսկապես գոյություն ունի բավականին խիստ մրցակցություն, սակայն բանկերը փորձում են միմյանց միջեւ պահպանել ջենթլմենական հարաբերություններ եւ հիմնականում պայքարում են նոր հաճախորդների համար, առավել եւս, որ տարեսկզբի տվյալները վկայում են, որ քարտերից օգտվում է Հայաստանի բնակչության ընդամենը 10%-ը:

- Ո՞ր վճարային համակարգերն են ամենատարածվածը Հայաստանում եւ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող ո՞ր գործարքներն ունեն ավելի մեծ պահանջարկ:

- Վճարային համակարգերի շարքերում ակնհայտ առաջատարն է տեղական ArCa համակարգը, որի քարտերի թիվը գերազանցում է 100.000-ը, նրան հաջորդում է Visa-ն եւ երրորդ տեղում է Mastercard-ը: Գործարքների մեծամասնությունը` կանխիկացումն է բանկոմատներում, չնայած անկանխիկ եւ ինտերնետ-գործարքների ծավալն աճում է ամեն ամիս:

- Վերջերս Visa եւ Mastercard վճարային համակարգերը Արբեջանի Ազգային բանկին առաջարկեցին ներդնել արտոնյալ տեղական սակագներ: Որքանո՞վ արդիական է այս հարցը Հայաստանի համար:

- Կարծում եմ, որ Հայաստանում NSS-ի ստեղծումն այդքան էլ արդիական չէ, քանի որ հայկական բանկերի մեծամասնությունն ի սկզբանե աշխատում են այդ սկզբունքով ArCa պրոցեսինգային կենտրոնի միջոցով:

- Հայաստանի որոշ առեւտրական բանկեր, այդ թվում եւ “Յունիբանկը”, նախատեսում են թողարկել չիպային պլաստիկ քարտեր: Դա բացատրվում է պաշտպանության ավելի բարձր մակարդակ ապահովելու, թե՞ ավելի լայն հնարավորություններ տրամադրելու ցանկությամբ:

- EMV-քարտերի թողարկումը մենք նախատեսում ենք սկսել 2008 թվականին, եւ առաջին հերթին դա պայմանավորաված է քարտատերերին նոր ծառայություններ եւ հնարավորություններ տրամադրելու ցանկությամբ: Անվտանգության հարցերն այս պարագայում երկրորդական են, քանի որ կեղծ գործարքների քանակը Հայաստանում շատ ցածր է:

- ArCa միասնական վճարային համակարգի հիման վրա ստեղծված են Mastercard եւ Visa պլաստիկ քարտերի պրոցեսինգային ծառայություններ մատուցելու կենտրոններ: Փաստորեն, բանկերում սեփական պրոցեսինգային կենտրոնների հիմնումը դառնում է անիմա՞ստ:

- Սա դյուրին հարց չէ: Պրոցենսիգային կենտրոնը` չափազանց բարդ եւ միջոցներ պահանջող գործ է: Իմ կարծիքով, նույնիսկ որոշ բանկերում պրոցեսինգային կենտրոնների առկայության դեպքում, ArCa-ն կպահպանի Հայաստանի քարտային շուկայում համակարգ ձեւավորողի իր դերը:

- Մոտ մեկ ամիս է անցել “Յունիբանկի” կողմից Հայաստանում առաջին cash-in NCR բանկոմատի գործարկումից հետո: Ինչպիսի՞ն են նախնական արդյունքները:

- Դժվար է մեծ ծավալներ ակնկալել այս փուլում, առավել եւս, որ այդպիսի բանկոմատը դեռ միակն է: Միեւնույն ժամանակ, հետաքրքրությունը նրա հանդեպ անընդհատ աճում է, եւ կարծում եմ, որ ամառվա կեսին, երբ Cash-in-նների քանակը կաճի, հնարավոր կլինի խոսել ավելի լուրջ ծավալների մասին:

Դիտում՝ 7900
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW