ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը ու այս ուղղությամբ 2017-020 թթ. միջոցառումների ծրագիրը:Ռազմավարության ներդրման նպատակն է միջոցներ իրականացնել՝ ուղղված Հայաստանում ծխախոտի օգտագործման նվազեցմանը, պահպանել բնակչության առողջությունը եւ նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության ցուցանիշները:«Քի՛չ ծխեք»,- կոչ է արել Կարեն Կարապետյանը: Մեկնաբանելով կառավարության որոշումը՝ վարչապետն ասել է, որ ռազմավարության շրջանակում նախատեսվում է. - Ծխախոտի օգտագործման համար արգելված վայրերի ընդլայնում, ծխախոտի գովազդի ամբողջական արգելք;- Առողջապահական կազմակերպությունների եւ առողջապահական ոլորտի մասնագետների կարողությունների զարգացում` ծխելու դեմ պայքարն արդյունավետ իրականացնելու համար; - Բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում` ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի երկրորդային ծխի ազդեցության հետեւանքով հիվանդությունների առաջացման վտանգի վերաբերյալ;- Ծխելու դեմ պայքարի ռազմավարության իրականացման եւ գնահատման նպատակով հասարակության, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, մասնավոր ոլորտի եւ մյուս շահագրգիռ կողմերի ուղղակի եւ անուղղակիի կերպով նեգրավում;Ակնկալվում է, որ 2017-2020 թթ. արձանագրվելու են հետեւյալ արդյունքները՝- Ծխախոտի օգտագործման տարածվածության (տարեկան 1,5-2%-ով) նվազեցում;- 15 եւ բարձր տարիքի տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածության ընթացիկ ցուցանիշի հարաբերական կրճատում մինչեւ 10%-ով;- Երկրորդային ծխի ազդեցության նվազեցում, որը կնպաստի արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, չարորակ նորագոյացություններից եւ շաքարային դիաբետից ընդհանուր եւ վաղաժամ մահացության՝ 5%-ով կրճատմանը: Tweet Դիտում՝ 3779