«Ալիանս Գրուպ»-ը հետաքրքրված է ՀՀ ապահովագրական շուկայով

21.07.2017 | 13:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ալիանս Գրուպ» #Կարեն Կարապետյան
«Ալիանս Գրուպ» միջազգային ընկերությունը, որը ֆինանսական ծառայություններ է մատուցում ապահովագրության եւ ակտիվների կառավարման ոլորտներում, շահագրգռված է Հայաստանում եւ վերջինիս միջոցով երրորդ երկրների շուկաներում գործունեության ծավալմամբ:

Այս մասին այսօր Երեւանում ասել է ընկերության տարածաշրջանային տնօրեն Անտուան Իսսային՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ:

Զրուցակիցները քննարկել են ապահովագրության ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի հեռանկարները:

«Ալիանս Գրուպ»-ը ֆինանսական ծառայություններ է մատուցում ապահովագրության եւ ակտիվների կառավարման ոլորտներում: Նրա մայր ձեռնարկությունը Allianz SE ընկերությունն է, որի գլխամասային գրասենյակը Մյունխենում է:
Դիտում՝ 5060

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW