ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցրել է ավտովարկերի տոկոսադրույքները

03.07.2017 | 12:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #ավտովարկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է ավտոմեքենաների ձեռքբերման վարկերի պայմանները՝ նվազեցնելով տոկոսադրույքները։

Ինչպես հայտնել են բանկում, հաճախորդներն այսուհետ կկարողանան ձեւակերպել առաջնային եւ երկրորդային շուկայի ավտոմեքենաների ձեռքբերման վարկեր՝ սկսած 14%-ից։

Բանկը նաեւ տրամադրում է վարկավորում՝ արդեն ներմուծված ավտոմեքենաների համար, որոնք ներկրվել են ՀՀ ավտովարկի հայտի ներկայացումից առաջ՝ 30 օրվա ընթացքում։

Ավտովարկերը տրամադրվում են հետեւյալ պայմաններով՝ 14% նվազագույն տոկոսադրույք, մինչեւ 5 տարի մարման ժամկետ, 500 հազ-ից մինչեւ 24 մլն դրամ գումար, կանխավճար՝ սկսած 20%-ից: Ավտոմեքենայի արտադրման առավելագույն ժամկետը պետք է կազմի 10 տարի։

«Հայտ ներկայացնելու համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ անձը հաստատող փաստաթուղթ եւ սոցիալական քարտ (հանրային ծառայությունների համարանիշ), իսկ եկամտի մասին տեղեկանքը պահանջվում է միայն այն դեպքում, երբ հաճախորդն այն չի ստանում ՎՏԲ-Հայաստան Բանկում»,- ասված է հաղորդագրությունում:

Հայտով նախնական որոշումն ընդունվում է մինչեւ 5 ժամում՝ առաջնային շուկայի եւ մինչեւ 2 աշխատանքային օրում՝ երկրորդային շուկայի դեպքում:

Բանկում տեղեկացրել են, որ ավտոմեքենայի գնահատման անկախ գնահատող ընկերության ծառայություններից օգտվելն անհրաժեշտ չէ, քանի որ բանկն անվճար անցկացնում է ավտոմեքենայի գնահատումը։

Բացի այդ, վարկի ամբողջ ընթացքում բանկի կողմից իրականցվում է վարկառուի եւ ավտոմեքենայի ապահովագրություն։

Վարկ ստանալու համար կարող են դիմել 23 տարեկանը լրացած ՀՀ ռեզիդենտ- ֆիզիկական անձիք։
Դիտում՝ 14624
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW