Նախագահը կոռուպցիայի դեմ պայքարում «նոր ու ազդեցիկ» միջոցներ է խոստանում

29.06.2017 | 12:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սերրժ Սարգյսան #կոռուպցիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ «ներդնում ենք կոռուպցիայի դեմ պայքարի նոր եւ բավականին ազդեցիկ միջոցներ»:

«Թափանցիկությունն ինքնանպատակ չէ եւ, անշուշտ, ինքնադրսեւորման միջոց չէ: Թափանցիկության հիմնական նպատակն է կոռուպցիայի եւ հովանավորչության վերացումը: Պետական ծախսերի, գնումների համակարգը պետք է լինի ամբողջովին վերահսկելի ինչպես խորհրդարանի, այնպես էլ մեր ողջ հասարակության համար: Այժմ մենք ներդնում ենք կոռուպցիայի դեմ պայքարի նոր եւ բավականին ազդեցիկ միջոցներ եւ այդ միջոցները պետք է համադրվեն մեր նպատակասլաց աշխատանքի հետ»,- ասել է նախագահը՝ ելույթ ունենալով կառավարության նիստում:

Սերժ Սարգսյանն ասել է, որ անցած տարիների փորձից կարելի է կատարել մի շարք եզրակացություններ, որոնցին առաջին այն է, որ «հաջողություն ենք արձանագրել այն բարեփոխումների պարագայում, որոնք հետեւողականորեն եւ մանրակրկիտ բացատրել ենք հասարակությանը»:

«Որքան էլ ցավոտ են եղել այդ ծրագրերը, հասարակությունը նման աշխատանքի շնորհիվ հստակ գիտակցել է դրա կարեւորությունը եւ ընդունել է դրանք: Կառավարության անդամները երբեք չպետք է զլանան իրենց անելիքը հանրությանը ներկայացնել ու բացատրել»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Դիտում՝ 3723

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW