Fitch-ն Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին շնորհել է B+ վարկանիշ

23.06.2017 | 14:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fitch #Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ
Fitch միջազգային վարկանշային գործակալությունը (Fitch Ratings) Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին շնորհել է «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշ` կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR):

Բանկում նշել են, որ համաձայն գործակալության հրապարակած զեկույցի՝ բանկն արժանացել է նման գնահատականի՝ շնորհիվ ներքին ֆինանսական կենսունակության:

«Ստացված վարկանիշը սահմանելիս հաշվի են առնվել բանկի բացարձակ առաջատար դիրքը գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում, ենթակառուցվածքային հագեցվածությունը, այդ թվում՝ մասնաճյուղերի առկայությունը հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաեւ իրացվելիության բարձր մակարդակը»,- ասված է հաղորդագրությունում:

Fitch վարկանշային գործակալության կողմից հրապարակված հաշվետվությունում նաեւ նշվում է, որ վերջին տարիների բարդ մակրոտնտեսական պայմաններում բանկը կենտրոնացել է ակտիվների որակի բարձրացման վրա, ինչի հետեւանքով բանկի կողմից սահմանափակվել է վարկային պորտֆելի արագ աճը: Այս ամենն իր հերթին նպաստել եւ ապագայում էլ նպաստելու է ակտիվների ռիսկայնության նվազմանը եւ շահութաբերության աճին:

«Fitch Ratings գործակալության կողմից ստացված վարկանիշային գնահատականը հնարավոր ամենաբարձրն է ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերությունների համար, եւ այն վերահաստատում է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի առաջատար դիրքերը եւ թափանցիկ ֆինանսական կառույց լինելու փաստը»,- ամփոփել են բանկում:
Դիտում՝ 4996
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW