Երեւանից Բաթումի է ուղեւորվել սեզոնային առաջին գնացքը
15.06.2017 | 17:02 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

ՀԿԵ-ում նշել են, որ առաջին գնացքով Վրաստանի առողջարաններ է ուղեւորվել 128 մարդ:
Հունիսի 15-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, վաճառվել է «Արմենիա» ֆիրմային գնացքի 1280 տոմս:
Գնացքն աշխատելու է ամեն օր՝ մինչեւ հոկտեմբերի 1-ը՝ Երեւանից մեկնելով ժամը 15:30-ին: Երեւանից Բաթումի ուղեւորության տեւողությունը կազմում է 15 ժամ 40 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 50 րոպե:
Տոմսերը վաճառվում են Երեւանի, Վանաձորի, Գյումրիի եւ Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաեւ ՀԿԵ-ի կայքում:
Տոմսերի գները մեկ անձի համար տատանվում են 10 070 դրամից մինչեւ 26 390 դրամի սահմաններում՝ կախված վագոնի կարգից:
ՀԿԵ-ի ուղեւորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը նշել է, որ ֆիրմային գնացքի վագոնները հագեցած են օդափոխիչներով, համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ եւ անվտանգության նորմերին: Անվտանգությունն ապահովում են ոստիկանության աշխատակիցները:
Բարձր հարմարավետությամբ կուպեներում եւ ննջավագոններում ուղեւորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ:
2016թ. «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղեւորների թիվը կազմել էր 43 750՝ 2015թ. համեմատ աճելով 10 հազ-ով, իսկ 2008թ. համեմատ՝ ավելի քան 5 անգամ:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: