Շվեդական OMX Group-ը ձեռք կբերի Հայաստանի ֆոնդային բորսան եւ Կենտրոնական դեպոզիտարիան

27.04.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 27 ապրիլի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Շվեդական OMX Group-ը ձեռք է բերելու Հայաստանի ֆոնդային բորսան եւ Կենտրոնական դեպոզիտարիան:

Ինչպես հաղորդել են ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունում, այդ մասին համապատասխան հուշագիրն OMX ընկերության հետ այսօր ստորագրել են Հայաստանի կառավարությունն ու Կենտրոնական բանկը: Գործարքը կվավերացվի համապատասխան համաձայնագրի ստորագրմամբ:

OMX-ի որոշումը` մասնակցել հայկական կապիտալի շուկայի զարգացմանն այսօր ողջունել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը` երկրի կառավարության անունից խոստանալով աջակցել նախանշված նպատակների իրագործմանը:

Հայաստանի ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ OMX-ի հետհամագործակցությունն արդեն մեկ տարվա պատմություն ունի: “Այդ ընկերության մասնակցությունը հայկական կապիտալի շուկային կաջակցի մեր երկարաժամկետ նպատակների իրականացմանը”,- նշել է Տիգրան Սարգսյանը:

OMX-ի գլխավոր գործադիր տնօրեն Մագնուս Բյոկերն, իր հերթին, հայտարարել է, որ Հայաստանի ֆոնդային բորսայի եւ Կենտրոնական դեպոզիտարիայի ձեռք բերումը կբարձրացնի դրանց աշխատանքի արդյունավետությունն ու կօգնի օգտագործել Հայաստանում ձեռք բերված փորձը կապիտալի նոր շուկաներ մուտք գործելու համար:

Շվեդական OMX Group-ը հիմնադրվել է 2003թ.: OMX-ը Nordic Exchange-ի օպերատորն է, որը կառավարում է Սկանդինավիայի եւ Մերձբալթյան երկրների բորսաների արժեթղթերի 80%-ը: 2006թ. OMX-ի եկամուտը կազմել է $516.7 մլն, մաքուր շահույթը` $121 մլն, կապիտալիզացիան` $2.5 մլրդ: Ընկերությունը նաեւ տեխնոլոգիական աջակցություն է ցուցաբերում 50 երկրների 60 բորսաների:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7416
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW