Արմավիրում կարկուտը վնասել է բերքի 40-90%-ը
13.06.2017 | 17:17 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Ինչպես հայտնել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունում, նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այսօր վաղ առավոտյան մեկնել է Արմավիրի մարզ՝ կարկուտի վնասները դիտարկելու նպատակով:
Կարկտահարությունից առավելապես տուժել են Մրգաստան, Այգեշատ, Դաշտ, Դողս, Ամբերդ, Շահումյան, Արագած եւ Բաղրամյանի տարածաշրջանի Արգինա համայնքը:
«Օպերատիվ տվյալներով՝ երեկ տեղացած կարկուտը թեթեւ վնասներ է հասցրել նաեւ Շիրակի մարզում: Հակակարկտային կայաններն ինտենսիվ աշխատել են, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել վնասներից Արագածոտնի մարզի հարակից համայնքներում, ինչպես նաեւ Արմավիրի մյուս հատվածներում, այլապես վնասները շատ ավելի մեծ կլինեին»,- նշել է Աշոտ Հարությունյանը:
Փոխնախարարի խոսքով՝ տեղերում ստեղծվել են համայնքային հանձնաժողովներ, որոնց հանձնարարվել է սեղմ ժամկետներում ակտերը ներկայացնել մարզպետարան, որն էլ տվյալները կամփոփի եւ կուղարկի հանրապետական հանձնաժողով՝ կառավարության քննարկմանը ներկայացնելու նպատակով:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: