Երեւան, 25 ապրիլի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Ինտերֆաքս-ՑԷԱ” գործակալությունը հրապարակել է ակտիվների ծավալով ԱՊՀ 1000 բանկերի շտկված ցուցակը, որում տեղ են գտել Հայաստանի 21 բանկեր` ավելի վաղ ներկայացված 15-ի փոխարեն: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հայկական բանկերից առաջատարը “HSBC Բանկ Հայաստանը” բանկն է, որը ցուցակում զբաղեցրել է 268-րդ տեղը $220.7 մլն ակտիվներով; Այնուհետեւ հաջորդում են. “Արդշինինվեստբանկը”` 306-րդ տեղ, ակտիվները` $190.2 մլն; “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ”` 380-րդ տեղ, ակտիվները` $145.2 մլն; “ՎՏԲ-Հայաստան Բանկ”` 411-րդ տեղ, ակտիվները` $125.6 մլն; “Հայէկոնոմբանկ”` 422-րդ տեղ, ակտիվները` $120.9 մլն; “Կոնվերսբանկ”` 478-րդ տեղ, ակտիվները` $97.8 մլն; “Յունիբանկ”` 523-րդ տեղ, ակտիվները` $85.2 մլն; “Անելիք Բանկ”` 539-րդ տեղ, ակտիվները` $81.4 մլն; “Արցախբանկ”` 638-րդ տեղ, ակտիվները` $62.9 մլն; “Ինեկոբանկ”` 646-րդ տեղ, ակտիվները` $61.7 մլն; “Հայբիզնեսբանկ”` 755-րդ տեղ, ակտիվները` $45.7 մլն; “Առէքսիմբանկ”` 815-րդ տեղ, ակտիվները` $37.6 մլն; “Արմսվիսբանկ”` 941-րդ տեղ, ակտիվները` $26.9 մլն; “ԲՏԱ Ինվեստբանկ”` 946-րդ տեղ, ակտիվները` $26.3 մլն; “Մելլաթ Բանկ”` 947-րդ տեղ, ակտիվները` $25.7 մլն; “Զարգացման Հայակական Բանկ”` 948-րդ տեղ, ակտիվները` $25.5 մլն; “Կասկադ Բանկ”` 951-րդ տեղ, ակտիվները` $24.2 մլն; “Պրոմեթեյ Բանկ”` 953-րդ տեղ, ակտիվները` $23.5 մլն; “Արարատ Բանկ”` 959-րդ տեղ, ակտիվները` $22.0 մլն; “Հայներարտբանկ”` 960-րդ տեղ, ակտիվները` $21.8 մլն; “ԻԹԲ Միջազգային առեւտրային բանկ”` 978-րդ տեղ, ակտիվները` $15.3 մլն: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 8297