Սեզոնային մրգի արտահանման գործընթացը կպարզեցվի

08.06.2017 | 13:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #ՊԵԿ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է սեզոնային մրգերի արտահանման գործընթացի պարզեցման ու կատարելագործման խնդրին՝ տալով համապատասխան հանձնարարական։
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարին ու Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարվել է  մեկշաբաթյա ժամկետում մաքսային կենտրոններում, մեկ պատուհանի սկզբունքով, ապահովել գործընթացի էական պարզեցում եւ մշակել այն կիրարկելու մեխանիզմներ։
 
«Հիմա բարենպաստ շրջան է մրգերի արտահանման համար, սակայն, դրանց մաքսազերծման ու բացթողնման գործընթացը ժամանակատար է ու ոչ արդյունավետ։ Մտահոգիչ է այն հանգամանքը, որ տնտեսվարողների համար չի գործում մեկ պատուհանի սկզբունքը»,- ընդգծել է վարչապետը։
Դիտում՝ 3531

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW