Կառավարման բոլոր սուբյեկտները կթվայնացվեն

08.06.2017 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ /
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում կարեւորել է միասնական թվայնացված միջավայրին անցումը:

«ՀՀ կառավարման արդյունավետության բարձրացման ու բիզնես միջավայրի համար պետք է տեղեկատվական ժամանակակից հենքի վրա ձեւավորել հանրապետական կառավարման բոլոր ոլորտների միասնական թվայնացման համակարգ»,- ասել է վարչապետը:

Գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ուսումնասիրել եւ կառավարության աշխատակազմին ներկայացնել համապատասխան առաջարկներ, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ երկշաբաթյա ժամկետում ներկայացնել թվայնացման հստակ ժամանակացույց։

«Պետք է ունենանք թվայնացման քարտեզ։ Մի քանի գերատեսչությունում այս փորձն արդեն կա։ Կառավարման սուբյեկտների թվայնացումը բերում է նրան, որ ցայտուն երեւում է, թե որտեղ ենք թերացել։ Մեկ օր շուտ սա պետք է անել: Դպրոցները, մանկապարտեզները, բոլորը պետք է անցնեն այս համակարգին»,- ամփոփել է Կարեն Կարապետյանը։
Դիտում՝ 1492

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW