Հայաստանի երկու օդանավակայանների ուղեւորահոսքը հունվար-մայիս ամիսներին կազմել է 875 011 մարդ, որը 30,5%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:Մայիսին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 198 182 մարդ՝ 34,5%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:Հունվար-մայիս ամիսներին, 2016թ. նույն ամիսների հետ համեմատ, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղեւորհոսքի 27,7% աճ:«Զվարթնոց»-ում 2017թ. առաջին հինգ ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 9341 տոննա ապրանք, որը 81,5%-ով գերազանցում է 2016թ. նույն ամիսների ցուցանիշը:2017թ. մայիս ամսին Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 8240 մարդ՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 288,3%-ով:«Շիրակ»-ում հունվար-մայիս ամիսներին ուղեւորահոսքը 319,5%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատ, 23,7% աճ են գրանցել նաեւ թռիչք- վայրէջքները: Tweet Դիտում՝ 1159