Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի է ունեցել Գերազանցության կենտրոնի բացումը, որին մասնակցել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Կենտրոնը ստեղծվել է ֆրանսիական «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության եւ ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի համատեղ ջանքերով: Գերազանցության կենտրոնը Երեւանում բացվում է «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում ընդգրկված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության եւ ֆրանսիական կազմակերպության միջեւ Փարիզում համագործակցության հուշագրի ստորագրումից երեք ամիս անց, որը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի՝ 2017թ. մարտին Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում:Կենտրոնի բացմանը ներկա՝ «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, ԱՊՀ երկրներում «Շնեյդեր էլեկտրիկ»-ի նախագահ Յոհան Վանդերպլայետսը, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը հավաստիացրել են, որ տասնյակ ուսանողներ ու երիտասարդ գիտնականներ հնարավորություն կունենան հմտություններ զարգացնել եւ ծանոթանալ էներգետիկայի ու ավտոմատացման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներին: Նորաբաց կենտրոնը օգտակար կլինի նաեւ էլեկտրամատակարարման ոլորտի կայացած աշխատակիցների համար։ Tweet Դիտում՝ 7877