Իսրայելի 17 տուրօպերատորներ ճանաչողական այցով Հայաստանում են

02.06.2017 | 15:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զարմինե Զեյթունցյան #«Արմենիա» ավիաընկերություն
Իսրայելի 17 զբոսաշրջային օպերատորներ եռօրյա ճանաչողական այցով ժամանել են Հայաստան:

Ինչպես հայտնել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության մամուլի ծառայությունից, նրանք հանդիպում են ունեցել հայաստանյան զբոսաշրջային օպերատորների հետ, որին ներկա է եղել Հայաստանում Իսրայելի հյուպատոս Աշոտ Շախմուրադյանը:

«Կարեւորում ենք Հայաստանի եւ Իսրայելի միջեւ զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը: Գտնում ենք, որ երկու երկրների միջեւ զբոսաշրջային այցելությունների ակտիվացումը, բացի տնտեսական նշանակությունից, ունի երկու ժողովուրդների միջեւ միջմշակութային երկխոսության, ժողովուրդների բարեկամության ամրապնդման եւ զարգացման նշանակություն»,- նշել է ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ զբոսաշրջության բնագավառում հետագա համագործակցության հեռանկարները, փոխանակվել անհրաժեշտ տեղեկություններով:

Տուրօպերատորների այցը Հայաստան կազմակերպվել է «Արմենիա» ավիաընկերության կողմից:
Դիտում՝ 2572

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW