Հայբիզնեսբանկի եւ «Վիտալի Գրիգորյանց» հիմնադրամի նոր անակնկալը բազմազավակ ընտանիքին

02.06.2017 | 15:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #«Վիտալի Գրիգորյանց» հիմնադրամ
Հայբիզնեսբանկի խորհրդի նախագահի կողմից ստեղծված «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամը, Երեխաների պաշտպանության միջազգային տոնին ընդառաջ, անակնկալն է մատուցել Ղուկասյանների բազմազավակ ընտանիքին:

Բանկում նշել են, որ երկար տարիներ վարձով ապրող ընտանիքն արդեն ունի իր սեփական բնակարանը՝ շնորհիվ բարերար Վիտալի Գրիգորյանցի:

Հայբիզնեսբանկի վարչության նախագահ եւ «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արսեն Միքայելյանը բանկի ու հիմնադրամի աշխատակիցների հետ նվերներով հյուրընկալել են ընտանիքին Հայբիզնեսբանկում՝ շնորհավորելու եւ բնակարանի բանալիները հանձնելու նպատակով:

«Արսեն Միքայելյանը նշում է, որ պատահական տեղեկացավ Ղուկասյանների խնդրի մասին եւ որոշեց «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ բնակարան նվիրել նրանց: Եվ այսօր կիսում է 30-ամյա Արմինե Զաքարյանի ու 36-ամյա Դավիթ Ղուկասյանի երջանկությունը, որ իրենց հինգ զավակներն այսուհետ ապրելու են սեփական բնակարանում: Հունիսիմեկյան տոնը ընտանիքի եւ երեխաների համար էլ ավելի ուրախ եւ անմոռանալի դարձավ»,- ասված է հաղորդագրությունում:

Հայբիզնեսբանկի վարչության նախագահ Արսեն Միքայելյանը շնորհավորել է բազմազավակ ընտանիքին՝ մաղթելով նրանց առողջություն եւ նորանոր հաջողություններ:

Բանկում հիշեցրել են, որ վերջին վեց ամիսների ընթացքում սա արդեն երկրորդ բնակարանն էր, որ «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի կողմից նվիրվել է բազմազավակ հայ ընտանիքներին:
Դիտում՝ 3163
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW