Սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանը Коммерсантъ FM-ին տված հարցազրույցում կանխատեսումներ է կատարել ֆինանսական աշխարհում սպասվող փոփոխությունների վերաբերյալ:«Ֆինանսների ոլորտում բիզնեսի վարումը նոր տեխնոլոգիաների հաշվին փոխվել է: Տեխնոլոգիաները սպանել են որոշ մասնագիտություններ կամ փոփոխության ենթարկել հաջողակ լինելու համար անհրաժեշտ հմտությունները: Մենք ձեռք բերեցինք ոչ միայն ավելի խիստ վերահսկողություն, այլեւ նոր արտադրանքներ ու հնարավորություններ: Նոր միտումը ֆինանսական ոլորտի տեխնոլոգիացումն է»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:Նա տեսակետ է հայտնել, որ կգա ժամանակ, երբ պետության եւ ընկերությունների միջեւ հարկավոր չեն լինի միջնորդներ եւ խորհրդատուներ, աուդիտորներ եւ հաշվապահներ:«Մեզ սպասվում են արմատական փոփոխություններ, ինչն արդեն ակնհայտ է մեծ թվով մարդկանց համար: Եվ դա ապագայի հանդեպ մեծ վախ է առաջացրել»,- նկատել է Ռուբեն Վարդանյանը: «Ընդհանրապես, մենք շատ ունիկալ իրավիճակում ենք հայտնվել: Սկսած 20-րդ դ. 80-ականներից, երբ ածանցյալ արժեթղթերի երկրորդային շուկան գերազանցեց իրական տնտեսության ծավալները, մենք ստացանք երկու տեսակի օֆշորային շուկա՝ իրական, որը համաշխարհային տնտեսության նյութատեխնիկական բազան է, եւ դերիվատիվները: Այսինքն մենք ունենք որոշակի վիրտուալացում, այդ թվում՝ ֆինանսների ոլորտում»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:«Մենք կապրենք այլ հասարակությունում: Ապրանքադրամային հարաբերությունները, որոնց մենք սովոր ենք՝ սկսած Կառլ Մարքսից եւ 18-րդ դարից, այլ կլինեն»,- ասել է սոցիալական ձեռներեցը: Tweet Դիտում՝ 10178