ՊԵԿ-ը ԱԱՀ-ի փոխհատուցման պարզեցված ընթացակարգ է գործարկել

31.05.2017 | 13:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ԱԱՀ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) արտահանման խթանմանն ու փոքր ու միջին բիզնեսի աջակցմանն ուղղված քաղաքականության շրջանակում գործարկել է ԱԱՀ-ի զրոյական գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցման պարզեցված ընթացակարգ:

Ինչպես հայտնել են ՊԵԿ մամուլի ծառայությունում, մինչեւ 20 մլն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների միասնական հաշիվ մուտքագրումն ու վերադարձն իրականացվում է առանց հարկային մարմնի կողմից ուսումնասիրություն կամ ստուգում կատարելու՝ 4 աշխատանքային օրվա ընթացքում՝ նախկին 90 օրվա փոխարեն:

ՊԵԿ ստուգումների կազմակերպման եւ դիտարկման վարչության պետ Տիգրան Կիրակոսյանի տեղեկացմամբ՝  ապրիլի 13-ից մինչեւ մայիսի 30-ը 39 կազմակերպության արդեն իսկ վերադարձվել է 289 մլն դրամ ավելացված արժեքի հարկի գումար:

Ընդհանուր առմամբ, հարկ վճարողների դիմումների հիման վրա իրականացված ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած գումարների ուսումնասիրության արդյունքով՝ 2017թ. հունվար-մայիս ամիսներին, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, վերադարձվել 3 370,8 մլն դրամով ավելի ԱԱՀ, այսինքն՝ վերադարձված գումարի աճը կազմել է 19,8%:

2017թ. նույն ժամանակահատվածում ԱԱՀ-ի գումարներ վերադարձվել են 94 կազմակերպության՝ 2016թ. 48-ի փոխարեն, ինչը, ըստ Տիգրան Կիրակոսյանի, պայմանավորված է արտահանման գործարքներ իրականացնող հարկ վճարողների թվի աճով:

«Էականորեն կրճատվել է նաեւ դիմումների ներկայացման օրվանից մինչեւ գումարների փաստացի վերադարձն ընկած սպասելաժամանակը: Եթե նախկինում գործընթացը տեւում էր մինչեւ 180 օր, ապա, սկսած նախորդ տարեվերջից, ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ, աշխատանքներ են տարվում ժամանակահատվածը կրճատելու ուղղությամբ: Ակնկալում ենք, որ հուլիսից կհաջողվի ԱԱՀ-ի գումարների վերադարձն ապահովել 90-օրյա ժամկետում»,- նշել է Տիգրան Կիրակոսյանը:

Օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ ԱԱՀ-ի վերադարձի (Tax free) հաշիվներով 2017թ., 2016-ի համադրելի ժամանակահատվածի համեմատությամբ, վերադարձվել է 59,9 մլն դրամով ավելի ԱԱՀ-ի գումար:

«Ընդհանուր առմամբ, ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով 2016թ. հունվար-մայիս  ամիսներին ՀՀ պետական բյուջեից կազմակերպություներին եւ օտարերկրյա քաղաքացիներին վերադարձված ընդհանուր գումարը կազմել է 17 111,9 մլն դրամ, իսկ 2017-ի նույն ամիսներին՝ 20 542,6 մլն դրամ, այսինքն՝ 3 430,7 դրամով կամ 20%-ով ավելի»,- նշել է ՊԵԿ ներկայացուցիչը:
Դիտում՝ 2181
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW