Կոնվերս Բանկը նոր ակցիա է գործարկել
20.05.2017 | 13:05 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ

«Կոնվերս Բանկը, անկանխիկ գործարքների խթանման նպատակով, #ConverseVisaWeekend ակցիայի շրջանակում իր հաճախորդներին է առաջակում առաջիկա երեք ամիսներին կատարել անկանխիկ գնումներ Visa քարտերով եւ դրանց դիմաց պարգեւներ ստանալու հնարավորություն է ընձեռում»,- նշել են բանկում:
Մասնավորապես, յուրաքանչյուր 1 ամսվա ընթացքում՝ շաբաթ եւ կիրակի օրերին, առնվազն 100 000 դրամի 10 եւ ավելի անկանխիկ գնում կատարած հաճախորդը կստանա iPhone 7 հեռախոս, իսկ առավելագույն գումարի գնումներ կատարած եւս 3 հաճախորդներ կստանան 100 000-ական ՀՀ դրամ:
«#ConverseVisaWeekend ակցիան գործելու է մինչեւ օգոստոսի 10-ը: Այդպիսով, ակցիայի գործարկման երեք ամիսներին հաճախորդները կպարգեւատրվեն 3 iPhone 7 հեռախոսով եւ 900 000 դրամով»,- ամփոփել են բանկում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: