Ամերիկացի ներդրողները հետաքրքրված են ՀՀ կանաչ էներգետիկայով

17.05.2017 | 12:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռիչարդ Միլս #էներգետիկա #համաժողով
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր ասել է, որ ամերիկյան ընկերությունները Հայաստանի կանաչ էներգետիկայի ոլորտում ներդրումային հնարավորություններ են տեսնում:

Այս մասին դեսպանն ասել է Երեւանում այսօր կայացած վերականգնվող էներգետիկայի զարգացմանը նվիրված մեկօրյա համաժողովում:

Ռիչարդ Միլսի խոսքով՝ կանաչ, վերականգնվող էներգիան հետզհետե ավելի շատ տեղ է զբաղեցնում Հայաստանի էներգետիկ ոլորտում:

«Հայաստանի էներգետիկ համակարգը վերջին 25 տարիների ընթացքում մեծ աճ է արձանագրել: Երբ ես մտածում եմ այս ոլորտի առաջիկա 25 տարիների մասին, ոգեւորություն եմ ապրում, քանզի գիտեմ, որ այդ զարգացումները նաեւ այսօր եւ այստեղ ձեւավորվող գործընկերությունների արդյունքն են լինելու»,- նշել է դեսպանը:

Համաժողովի նպատակն էր ամրապնդել ոլորտի հայ-ամերիկյան գործակցությունն ու հայկական ընկերություններին ծանոթացնել կանաչ էներգիայի եւ սմարթ էլեկտրահամակարգերի զարգացման նորագույն փորձի հետ:

Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության եւ «Կոնտուր Գլոբալ» ընկերության հետ համատեղ: Մասնակցել են ոլորտի մի քանի առաջատար ամերիկյան ընկերություններ եւ շուրջ 70 հայկական կազմակերպություններ:
Դիտում՝ 9215

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW