ՎՏԲ-Հայաստան Բանկը նոր ծառայություն է գործարկել

12.05.2017 | 16:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #կոնսյերժ
ՎՏԲ-Հայաստան Բանկը VISA Infinite քարտապաններին հասանելի է դարձնում Concierge Plus ընկերության կողմից տրամադրվող միջազգային նոր՝ Կոնսյերժ-սերվիս ծառայությունը:

Բանկում նշել են, որ այս ծառայության գործարկմամբ ընդլայնվում են պրեմիում հաճախորդների մասնագիտացված սպասարկման հնարավորությունները:  

«Concierge Plus ընկերության Կոնսյերժ-սերվիսը անփոխարինելի եւ հուսալի օգնական է իրենց ժամանակը գնահատող ամենախստապահանջ հաճախորդների առօրյա խնդիրների եւ տարբեր կազմակերպչական հարցերի լուծման համար:
Կոնսյերժ-սերվիս ծառայության միջոցով բանկի պրեմիում հաճախորդները ստանում են շուրջօրյա աջակցության ծառայություն, որն իրենից ներկայացնում է անվճար առաջարկություններ, խորհրդատվական օգնություն, ճամփորդությունների կազմակերպում եւ անհատական քարտուղարի ծառայություններ»,- ասված է հաղորդագրությունում:

Ծառայությունից օգտվելու հնարավորությունը հասանելի կլինի ոչ միայն ՀՀ տարածքում, այլեւ նրա սահմաններից դուրս:

Նախագիծն իրականացվում է Concierge Plus ընկերության կողմից, որը Concierge Service եւ Lifestyle management ոլորտի առաջատար է հանդիսանում հայաստանյան եւ համաշխարհային շուկաներում:
Դիտում՝ 6742
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW