Կոնվերս Բանկն ակցիա է գործարկել

12.05.2017 | 11:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #ակցիա
Կոնվերս Բանկը գործարկել է ակցիա՝ բանկում գործող բոլոր արագ դրամական փոխանցումների համակարգերով (Converse Transfer, Unistream, Anelik, Money Gram, Interexpress, Best) արտերկրից պարբերաբար գումար ստացող հաճախորդների համար:

«Արագ փոխանցումների համակարգերով պարբերաբար արտերկրից գումար ստացող հաճախորդներին Կոնվերս Բանկն առաջարկում է ստացված արտարժույթը փոխանակել իր մասնաճյուղերում արտոնյալ՝ ավելի բարձր փոխարժեքով: Մինչեւ հուլիսի 31-ը դոլարը կփոխարկվի բանկում գործող կանխիկի առքի փոխարժեքից 1, եվրոն՝ 2 դրամով, իսկ ռուբլին՝ 10 լումայով ավելի բարձր փոխարժեքով»,- հայտնել են բանկում՝ հավելելով, որ ակցիայի շրջանակում հաճախորդներին ԱրՔա կամ Visa Electron Trasnfer քարտ է տրամադրվելու առանց սպասարկման վճարի:

Բացի այդ, ակցիայի շրջանակում Converse Transfer համակարգով արտասահմանից փոխանցումներ ստացած հաճախորդներին է առաջարկվելու մինչեւ 500 հազ. դրամի չափով վարկային սահմանաչափ:

«Ակցիայի ավարտից հետո բանկի միջոցով Converse Transfer համակարգով արտասահմանից փոխանցում ստացած հաճախորդների համար կազմակերպվելու է խաղարկություն, որի ընթացքում խաղարկվելու են երկու անձի համար ուղեգիր ԱՄԷ, iPhone7 եւ դրամական ու իրային շահումներ»,- ամփոփել են բանկում:
Դիտում՝ 25367

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW