«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը Ստեփան Գիշյանի ծննդյան օրը՝ մայիսի 5-ին, ամփոփել է իր կողմից 2017թ. սկզբին հայտարարած դրամաշնորհային ծրագրերի արդյունքները:Հիմնադրամը ստեղծվել էր 2015թ.՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի եւ Գիշյան ընտանիքի կողմից:Հիմնադրամի խորհրդի որոշմամբ՝ այս տարի աջակցություն է ցուցաբերվելու հետեւյալ կազմակերպությունների կողմից ներկայացված ծրագրերին՝1. «Միասին» հիմնադրամ,2. Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի մարզադպրոց,3. «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպություն,4. ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան Իմունոլոգիայի եւ հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիա: 16.01.2017 | 15:28 Աննա Գիշյան. «Ստեփան Գիշյան» հիմնադրամը դրամաշնորհների հայտեր է ընդունում «Հոգաբարձուների խորհրդի եւ իմ անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն կազմակերպություններին եւ անհատներին, որոնք հիմնադրամին համագործակցության հայտ ներկայացրին. հույս ունեմ, որ մենք ապագայում էլ կշարունակենք համագործակցությունը: Հիմնադրամի ստեղծման գլխավոր նպատակը Ստեփանի գործը շարունակելն է, նրա մտածելակերպը, աշխարհայացքը կյանքի կոչելը սոցիալական տարբեր ծրագրերի միջոցով: Մենք համոզված ենք, որ դրված նպատակին հասնելու լավագույն ուղին առկա խնդիրներով մտահոգ կառույցների, կազմակերպությունների եւ անհատների ներուժը համախմբելն է, ինչին մենք հասնելու ենք հիմնադրամի միջոցով: Այս ծրագրերին աջակցելը կլինի մեր հիմնադրամի առաջին փոքր քայլը, որպեսզի մենք հպարտությամբ ասենք, որ պատվով շարունակում ենք Ստեփան Գիշյանի գործը»,- նշել է հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:«Ես շատ հաճախ եմ հիշում Ստեփանին, մտովի խոսում նրա հետ… Ստեփան Գիշյանը նոր մշակույթ եւ մտածողություն է բերել Հայաստանի ֆինանսաբանկային եւ գյուղատնտեսության ոլորտներ, ինչը թույլ է տվել մեր հազարավոր հայրենակիցներին ամուր կանգնած մնալ հայրենի հողի վրա, ապրել եւ արարել հայրենիքում: Համոզված եմ, որ «Ստեփան Գիշյան» հիմնադրամի գործունեության շնորհիվ մենք եւս մեկ նոր հնարավորություն կստեղծենք առկա մտքերի եւ գաղափարների իրագործման համար»,- ասել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: Tweet Դիտում՝ 12550