Սննդամթերքն ապրիլին թանկացել է
04.05.2017 | 14:28 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ thedailymeal.net

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ բանջարեղենի ապրանքախմբում 2017թ. ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 28%, իսկ 2017թ. մարտի համեմատ` 8% գնաճ:
Ձկնամթերքն անցած տարվա համեմատ թանկացել է 23,6%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 6,3%-ով:
Մրգի ապրանքախմբում անցած տարվա ապրիլի համեմատ գրանցվել է 22,2%, իսկ այս տարվա մարտի համեմատ` 3,4% գնաճ:
Մսամթերքն անցած տարվա նույն ամսվա համեմատ թանկացել է 0,9%-ով, իսկ 2017թ. մարտի համեմատ` 1,2%-ով:
Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2016թ. ապրիլի համեմատ գրանցվել է 15,6%, իսկ 2017թ. մարտի համեմատ` 0,5% գնաճ:
Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում գրանցվել է համապատասխանաբար 2,2%, եւ 0,3% գնաճ:
2017թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0,3%, սուրճի, թեյի եւ կակաոյի՝ 0,4%, ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտի 0,7% գնաճ (կապված ծխախոտային արտադրատեսակների 1,8% թանկացման հետ), իսկ հրուշակեղենի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Բացի այդ, ոչ պարենային ապրանքների շուկայում ապրիլին մարտի համեմատ գրանցվել է 0,3% գնաճ: Ընդ որում, բենզինի եւ դիզելային վառելիքի գները մեկ ամսում աճել են համապատասխանաբար 2,3% եւ 0,6%-ով:
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2017թ. ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է սակագների 0,2% հավելաճ:
Ընդհանուր առմամբ, սպառողական գները Հայաստանում 2017թ. ապրիլին մարտի համեմատ աճել են 1%-ով, իսկ 2016թ. ապրիլի համեմատ` 1,2%-ով:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: