Հայաստանում նոր ներդրումային ֆոնդեր կստեղծվեն

03.05.2017 | 16:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #ներդրումներ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր անդրադարձել է ներդրումային ծրագրերի ֆինանսավորման նոր աղբյուրների բացահայտման եւ ներդրումային ֆոնդերի ձեւավորման հարցերին:

Ինչպես հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից, աշխատանքային խորհրդակցության ընթացքում վարչապետին ներկայացվել է առկա նախաձեռնությունների՝ 4 ներդրումային ընկերության եւ ֆոնդի հետ համագործակցության ընթացքը, տարվող աշխատանքները:

Քննարկվել են, մասնավորապես, կառավարման սկզբունքներին, ներդրումների ուղղություններին, ակնկալվող ցուցանիշներին առնչվող, ինչպես նաեւ մի շարք այլ հարցեր:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է շարունակել ակտիվ աշխատանքը գործընկեր երկրների ու կառույցների հետ՝ հստակեցնելով համատեղ ներդրումային ֆոնդերի գործունեության մեխանիզմները:
Դիտում՝ 1865

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW