Ապրիլի 21-24-ը ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Վաշինգտոնում մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումներին:Ապրիլի 21-ին Վարդան Արամյանը հանդիպում է ունեցել ԱՄՀ պաշտոնատար անձանց հետ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ մակրոտնտեսական իրավիճակն ու ՀՀ-ԱՄՀ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ 04.04.2017 | 09:57 Վարդան Արամյան. ՓՄՁ-ն հարկային արձակուրդ ստանում է ոչ դասական իմաստով Ապրիլի 22-ին տեղի է ունեցել հանդիպումը Համաշխարհային բանկի նախագահի տեղակալ Սիրիլ Մյուլլերի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստանի եւ ՀԲ համագործակցությանը վերաբերող հարցեր, ծրագրերի առաջնահերթությունները, ՀՀ տնտեսական իրավիճակը, բյուջետային աջակցության եւ համագործակցության առավել կարեւոր ուղղությունները։Նախարարը մասնակցել է նաեւ Bank of America Merrill Lynch-ի կողմից կազմակերպվող սիմպոզիումին՝ ներկայացնելով ներդրողներին ՀՀ տնտեսության գրավչությունն ու զարգացման հեռանկարները։Ապրիլի 23-ին Վարդան Արամյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տնօրենի տեղակալ Դիմիտրիս Ցիցիրագոսի հետ եւ քննարկել ՄՖԿ ներդրումային պորտֆելը Հայաստանում՝ կարեւորելով պետություն-մասնավոր հատված համագործակցությունը։ Հանդիպումների շարքը եզրափակվել է Standard & Poor's եւ Moody's վարկանիշային կազմակերպությունների պաշտոնատար անձանց հետ հանդիպումով։ Վարդան Արամյանի կողմից ներկայացվել են արդի հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության վերջին զարգացումներն ու ուղղությունները, ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները եւ սպասվելիք արդյունքները։ Հանդիպման նպատակն էր շարունակել կառուցողական եւ թափանցիկ աշխատանքը վարկանիշային գործակալությունների հետ։ Tweet Դիտում՝ 1605