Արտահանում vs ներմուծում. հաղթողը կորոշվի 2022-ին
22.04.2017 | 13:50 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն



Այս մասին այսօր ասել են Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պատասխանատուները ՝ վարչապետ Կարեն Կարապետյանի նախարարություն կատարած այցի ընթացքում:
Արտահանման աճ ապահովող հիմնական ճյուղերի թվում նշվել են խտանյութերի եւ մետաղների, խմիչքների, ծխախոտի, ադամանդագործության, ոսկեգործության, թեթեւ արդյունաբերության եւ դեղագործության ոլորտները:
Գերատեսչության պատասխանատուները 2017թ. համար իրատեսական են համարում ապահովել արտահանման 200 մլն դոլարի աճ, իսկ 2018-ին՝ 2017-ի համեմատ, ըստ կանխատեսումների, աճը կկազմի 450 մլն դոլար:
Արտահանման լոգիստիկ ծառայությունների մասով եւս ընկերությունները սկսել են ցուցաբերել ակտիվություն: Դրանց թիվը հասել է 4-ի: Միաժամանակ ընդգծվել է, որ Հայաստանի համար արտահանման ծավալներն ավելացնելու հիմնական շուկաներն են՝ ԵԱՏՄ-ն, ԵՄ-ն, ԱՄԷ-ն, Իրանը, Թուրքմենստանը, Չինաստանը եւ այլն:
Մասնավորապես, ակնկալվում է առաջիկա երեք տարիների ընթացքում ԵԱՏՄ շուկա արտահանման ծավալն ավելացնել 400 մլն, ԵՄ շուկա՝ 100 մլն դոլարով:
«Ասում եք մինչեւ 2022թ. արտահանումը պետք է գերազանցի ներմուծմանը, շատ լավ պնդում եք անում: Դրա տակից դուրս գալո՞ւ ենք, ու գիտե՞ք արտահանման համար որ արտադրանքն ենք ավելացնելու, ներմուծումից ինչն ենք պակասեցնելու»,- հետաքրքրվել է վարչապետը եւ ստացել դրական պատասխան:
Նշվել է, որ տարեկան արտահանման աճը պետք է կազմի ոչ պակաս, քան 20%, իսկ 2017-2018 թթ. ակնկալվում է, որ թվարկված ճյուղերում կստեղծվի 15 հազ. նոր աշխատատեղ՝ մեծ մասը թեթեւ արդյունաբերության ոլորտում:
«Աշխատատեղերի վրա ամենամեծ ազդեցությունն ունի արտահանումը, բայց երբ ասում ենք զբաղվածություն, աշխատատեղ, պետք է հասկանանք ողջ ծավալը, դասակարգենք, թե արտահանումն ի՞նչ ազդեցություն է ունենալու, ներմուծման փոխարինումը՝ ինչ»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Տեղեկացվել է, որ, օրինակ, թեթեւ արդյունաբերության ոլորտում ներդրումների ու նոր ձեռնարկությունների բացման հետ կապված արդեն իսկ կան հստակ կանխատեսումներ ու համապատասխան ժամկետներ: Ակնկալվում է, որ 2018-ին ոլորտի արտահանումը կգերազանցի 56 մլն դոլարը, այն պարագայում, երբ 2016-ին ակնկալվում էր ընդամենը 12 մլն դոլարի արտահանում:
Միաժամանակ նշվել է, որ արտահանողների թվի ու արտահանման ծավալների ավելացման պարագայում պարբերաբար բարձրացվում է շրջանառու միջոցների՝ սահմանին վճարվող ԱԱՀ-ի հետ վերադարձի ու արտահանողների համար հատուկ ռեժիմներ կիրառելու հարցը:
«Մենք պատրաստ ենք դրան, դրանից չենք խուսափում, եւ ցանկանում ենք այնպես անել, որպեսզի ՊԵԿ-ի բարեփոխումներով գանք դրան: Վստահ եմ, որ մեզ մոտ կստացվի»,-ասել է վարչապետը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: