Երեւան, 05 ապրիլի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը” եւ “ՎՏԲ-Հայաստան Բանկը” ընդգրկվել են ԱՊՀ 100 ամենակապիտալիզացված բանկերի ցուցակում: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, 2007 թ. հունվարի 1-ի դրությամբ “Ինտերֆակս-ՑԷԱ” գործակալության կողմից կազմված ԱՊՀ 100 ամենակապիտալիզացված բանկերի ցուցակում “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը” զբաղեցրել է 19-րդ տեղը, իսկ “ՎՏԲ-Հայաստան Բանկը”` 74-րդ տեղը: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը նշում է, որ 2006 թ. հուլիսի 1-ի դրությամբ “Ինտերֆակս-ՑԷԱ” գործակալության կողմից կազմված ԱՊՀ 100 ամենակապիտալիզացված բանկերի ցուցակում հայկական բանկերից ընդգրված էին “ՎՏԲ-Հայաստան Բանկը” (66-րդ տեղը) եւ “Արդշինինվեստբանկը” (72-րդ տեղը): “Ինտերֆակս-ՑԷԱ” տվյալներով, 2007 թ. հունվարի 1-ի դրությամբ “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի” ակտիվները կազմել են $ 145.32 մլն, իսկ ակտիվներում կապիտալի չափաբաժինը` 34.6%: “Ինտերֆակս-ՑԷԱ” տվյալներով, 2007 թ. հունվարի 1-ի դրությամբ “ՎՏԲ-Հայաստան Բանկը” ակտիվները կազմել են $ 125.6 մլն, իսկ ակտիվներում կապիտալի չափաբաժինը` 20.4%: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7005