ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ «Հայաստանում աղբահանության վիճակը ողբերգական է»:«Հաշվի առնելով Հայաստանը բոլորի համար գրավիչ եւ հարմարավետ դարձնելու մեր որդեգրված քաղաքականությունը՝ այսօրվանից մեկնարկում ենք «Մաքուր Հայաստան» ծրագիրը»,- կառավարության նիստում նշել է Կարեն Կարապետյանը: Արդարադատության նախարարին հանձնարարվել է երկամսյա ժամկետում մշակել ու ներկայացնել առաջարկություն՝ աղբահանության եւ սանիտարամաքրման ոլորտում իրավախախտումների համար հստակ պատասխանատվության նորմեր նախատեսելու, նախատեսված վարչական տույժերը խստացնելու ու ըստ անհրաժեշտության քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:Գործադիր մարմնի ղեկավարներին էլ հանձնարարվել է երկամսյա ժամկետում միջոցառումներ իրականացնել՝ նրանց ենթակայության տակ գտնվող տարածքների աղբահանության ու սանիտարական խնդիրների վերացման ուղղությամբˋ մշակելով աշխատանքները հսկելու հստակ գործիքակազմ:Ոստիկանապետին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ճանապարհային ոստիկանություն եւ պարեկապահակային ուժերով կանխել չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը:«Անթույլատրելի վիճակ է: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել զբոսաշրջության վայրերին: Սեւանի եկեղեցու տարածքում եւ ճանապարհներին այնպիսի վիճակ է, որ ավելի լավ է այնտեղ զբոսաշրջիկ չտանել: Պետք է մաքսիմալ կոշտ լինել»,- ասել է Կարեն Կարապետյանը: Tweet Դիտում՝ 2787