Վարչապետն ընդունել է «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի ղեկավարին

20.04.2017 | 11:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Գրանթ Թորնթոն Հայաստան» #Էդվարդ Նասբաում #Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ» աուդիտորական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Էդվարդ Նասբաումի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը բարձր է գնահատել «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի հետ համագործակցությունը եւ շնորհավորել Հայաստանում գործունեություն ծավալելու 20-ամյակի կապակցությամբ:

Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է բաց քննարկելու ընկերության յուրաքանչյուր առաջարկ:

Կառավարության ղեկավարը կարեւորել է «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի եւ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն»-ի փոխգործակցությունը՝ Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման համատեքստում:

Էդվարդ Նասբաումը նշել է, որ Հայաստանը «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի կարեւորագույն գործընկերներից մեկն է, իսկ ընկերությունը 20 տարիների ընթացքում Հայաստանում հասել է լուրջ հաջողությունների, զբաղեցնում է աուդիտորական շուկայի 30%-ը:

Նա ընդգծել է, որ շարունակելու են ներդրումային ծրագրերը Հայաստանում եւ պատրաստակամություն հայտնել կառավարության, «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն»-ի հետ համագործակցությամբ խթանել տնտեսության զարգացումը:

Դիտում՝ 4344
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW