Fitch. ՀՀ բանկային համակարգը շարունակում է համեստ աճը

19.04.2017 | 18:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fitch

Fitch Ratings վարկանշային գործակալությունը կարծում է, որ Հայաստանի բանկային համակարգում աճի հեռանկարը շարունակում է մնալ չափավոր եւ կախված է մակրոտնտեսական միտումների բարելավմանը զուգահեռ նկատվող վարկային պահանջարկի վերականգնումից:

Այս մասին ասված է գործակալության հրապարակած վերջին հաշվետվությունում:

Fitch-ը գրում է, որ ՀՀ բանկերն ավելացրել են կապիտալի «բուֆերները»` 2015-2016 թթ. կապիտալիզացիայի արդյունքում:

«Բանկերի կապիտալիզացիայի գործընթացը՝ միավորման եւ կլանման գործարքների եւ ոլորտի կոնսոլիդացիայի ձեւով, ամենայն հավանականությամբ, մրցակցության սրացմանը պայմաններում կշարունակվի նաեւ 2017-ին: Շուկայի կառուցվածքը կրել է որոշակի փոփոխություններ, եւ առաջատար 10 բանկերին բաժին է ընկնում շուկայի հիմնական մասնաբաժինը՝ շնորհիվ բանկային միացումների, ինչպես նաեւ 2016-ի վերջին եռամսյակում տեղական կապիտալով որոշ բանկերի արագ ընդլայնման: Վերջինը, սակայն, կապված է եղել ոչ ռեզիդենտների գործողությունների հետ եւ ոչ թե ներքին ֆինանսավորման ավելացմամբ: Ակնկալում ենք, որ վարկավորման ծավալները 2017-ին կշարունակեն մնալ համեստ մակարդակի վրա»,- ասված է հաշվետվությունում:

Fitch-ի փորձագետները նշում են, որ շահութաբերության բարելավումը շարունակում է մնալ ՀՀ բանկային ոլորտի մարտահրավերը, որը մեծապես կապված է վարկավորման աճի եւ ակտիվների որակի կայունացման հետ:

«Չաշխատող վարկերը 2016թ. վերջին եռամսյակում որոշակիորեն կրճատվել են` մասամբ պայմանավորված բանկերի միացմանն ուղեկցող հաշվեկշռի «մաքրման» աշխատանքներով: Վարկառուների վարքագիծը խիստ զգայուն է ներքին պահանջարկի վերականգնումից եւ դրամի կայունացումից, քանի որ վարկավորման ոլորտում դոլարիզացիան շարունակում է բարձր մնալ»,- նշում է գործակալությունը:

Այդուհանդերձ, գործակալության փորձագետներն ակնկալում են ոլորտի խոցելիության հետագա նվազում` տնտեսության վերականգնման եւ արժույթի համեմատական կայունացման պայմաններում, իսկ կապիտալի «ամուր» բուֆերները բանկերին կտրամադրեն ճկունություն՝ դիմակայելու ակտիվների որակի հետ կապված ճնշումներին:

Դիտում՝ 6110
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW