Կոնվերս Բանկը հանդես է եկել Հայաստանում Արգենտինայի դեսպանատան կազմակերպած՝ «Արգենտինական գինու շաբաթ»-ի գործընկեր: Բանկում նշել են, որ «Մալբեկ» գինու համաշխարհային օրվան նվիրված միջոցառումները կանցկացվեն Երեւանում՝ ապրիլի 17-23-ը:«Սա Հայաստանում Արգենտինայի դեսպանատան եւ Կոնվերս Բանկի համագործակցությամբ կազմակերպված հերթական միջոցառումն է: Դրա շրջանակում Կոնվերս Բանկն իր հաճախորդներին է առաջարկում միջոցառման գործընկեր ռեստորաններում ու գինետներում վայելել արգենտինական հայտնի «Մալբեկ» գինին եւ օգտվել 15% գումարի հետվերադարձի հնարավորությունից»,- նշել են բանկում՝ հավելելով, որ հաճախորդները եւս 15% զեղչ կստանան ռեստորաններից եւ գինետներից օգտվելիս: «Արգենտինական գինու շաբաթ»-ի շրջանակում, ի թիվս այլ գինիների, ներկայացվելու են արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող Bodega del Fin del Mundo գործարանի Fin del Mundo Single Vineyard, Postales and Reserva del Fin del Mundo գինիները:«Bodega del Fin del Mundo գործարանը գտնվում է խաղողի աճեցման համար լավագույն պայմաններն ունեցող արգենտինական Պաթագոնիայում, ինչի շնորհիվ էլ գինին աչքի է ընկնում իր բույրերի եւ համային հարուստ փունջով: Bodega del Fin del Mundo-ի գինիները Հայաստանում վաճառվում են արդեն մի քանի տարի, եւ «Արգենտինական գինու շաբաթ»-ը հիանալի հնարավորություն է եւս մեկ անգամ վայելելու դրանք»,- նշել է Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների խմբի «Կարաս Վայն» գործարանի Մարքեթինգի եւ հաղորդակցման պատասխանատու Բեատրիս Արսլանյանը:«Արգենտինական գինու շաբաթ»-ի շրջանակում քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի վայելել արգենտինական գինիներ ու ազգային ուտեստներ, կկազմակերպվի տանգոյի երեկո, ինչպես նաեւ գինու ոլորտի մասնագետների համար սեմինար: Tweet Դիտում՝ 12284