Այսօր վերագործարկվել է Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգի Banks.am կայքը:Կայքի նորացված տարբերակի վրա աշխատելիս փորձել ենք այն հնարավորինս հարմարավետ դարձնել այցելուների համար՝ ընդլայնվել է նյութերի մատուցման հարթակը, կատարելագործվել է վիզուալ շարքը, ներդրվել են լրացուցիչ ուղղորդող էլեմենտներ: Հիմնովին փոխվել է նաեւ Banks.am-ի անբաժան մաս կազմող Job.banks.am նախագիծը, կիրառվել են լուծումներ՝ երկու կայքերի միջեւ կապն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար: Փոփոխությունների արդյունքում ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվել նաեւ մեր գործընկերների համար՝ այսուհետ Banks.am-ում ներկայացված գովազդային բաներները, ինչպես նաեւ ոլորտային բաժինները (վերեւի հորիզոնական մենյու) ներկայացված են նաեւ Job.banks.am կայքում:Հաշվի առնելով մեր կայքերից շարժական սարքերով օգտվողների թվի դինամիկ աճը՝ փորձել ենք նորացված նախագծերը հնարավորինս հարմարավետ դարձնել այս լսարանի համար:Դիզայնը մշակել են Վահան Բալասանյանը եւ Վահան Հովհաննիսյանը:Banks.am նախագիծը գործարկվել է 2006թ. հուլիսին՝ ֆինանսաբանկային ոլորտի մասին լայնածավալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով: Տարիների ընթացքում նախագիծն ընդլայնել է իր թեմատիկ ուղղվածությունը՝ «Ֆինանսական Հայաստան»-ից դառնալով «Գործարար Հայաստան»: Tweet Դիտում՝ 17529