Հունվար-փետրվարին 6,2% տնտեսական ակտիվություն է գրանցվել

20.03.2017 | 12:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2017թ. հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում արձանագրվել է 6,2% տնտեսական ակտիվություն:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2017թ. հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 16,1%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը` 0,1%-ով, իսկ շինարարության ծավալը կրճատվել է 13,8%-ով:

Միեւնույն ժամանակ, առեւտրի շրջանառությունն այս ամիսներին ավելացել է 9,6%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 11,1%-ով:

Սպառողական գների ինդեքսը Հայաստանում հաշվետու ամիսներին նվազել է 0,4%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ ավելացել 4,9%-ի չափով: 2017թ. հունվար-փետրվարին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 1,1%-ի չափով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-փետրվարին ավելացել է 22,2%-ով: Ընդ որում, ներմուծման ծավալն աճել է 23,5%-ով, արտահանման ծավալը՝ 20,1%-ով:

Դիտում՝ 1894
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai