Պետական գանձարանի որոշ նմուշներ կցուցադրվեն Պատմության թանգարանում

16.03.2017 | 13:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Պետական գանձարանում պահվող թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի ազգային պահուստի պատմամշակութային արժեք ներկայացնող որոշ իրեր կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում:

Համապատասխան թույլտվության նախագիծն այսօր արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը:

Ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության թանկարժեք մետաղները, քարերը, ինչպես նաեւ դրանցից պատրաստված իրերը պահվում են ՀՀ Կենտրոնական բանկի պահոցներում:

Պետական գանձարանի կողմից ցուցադրության համար, մասնավորապես, ընտրվել են պատմամշակութային արժեք ներկայացնող գոտիներն ու վզնոցները:

Դիտում՝ 4139

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW