Բանկերի եւ ՎԿ-ների կողմից գրավի իրացման ժամկետները կհստակեցվեն

16.03.2017 | 12:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Բանկերին եւ վարկային կազմակերպությունների կողմից գրավի առարկայի իրացման գործընթացը կիրականացվի հստակ ժամկետներում, իսկ դրա խախտման դեպքում վարկառուների նկատմամբ կիրառվող տուգանքների դադարեցման մեխանիզմներ կսահմանվեն:

Համապատասխան հանձնարարականով կառավարության այսօրվա նիստում հանդես է եկել վարչապետ Կարեն Կարապետյանը:

Արդարադատության նախարարին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում մշակել եւ կառավարության աշխատակազմին ներկայացնել համապատասխան առաջարկությունները:

«Գործող օրենսդրական կարգավորումները գրավի իրացման կազմակերպման գործընթացում ընձեռում են հայեցողության բավականին լայն շրջանակ»,- նկատել է վարչապետը:

Նրա խոսքով՝ բռնագանձման ծանուցումը գրավատանը հանձնելուց հետո, այդ գործընթացը սկսելու հստակ ժամկետ չլինելու դեպքում, խնդիրը մտահոգիչ է դառնում հետեւյալ տեսանկյունից.

«Երբ գրավի առարկայի արժեքը գերազանցում է դրանով ապահովված պարտավորության չափը, բանկերը կամ վարկային կազմակերպությունները հնարավորություն ունեն եւ որոշ դեպքերում չեն իրացնում գրավի առարկան մինչեւ այն պահը, երբ պարտավորության խախտման հետեւանքով հաշվեգրվող տուգանքների շնորհիվ վարկառուի պարտքի չափը կհավասարվի կամ նույնիսկ կգերազանցի համապատասխան գրավի առարկայի արժեքը»:

Դիտում՝ 3841
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW