Հայաստանը Բեռլինում մասնակցել է ITB զբոսաշրջային էքսպոյին

13.03.2017 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երկու տասնյակից ավելի հայաստանյան ընկերություն մարտի 8-13-ը Բեռլինում մասնակցել են ITB 2017 ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին։

Ինչպես հայտնել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, էքսպոյին Հայաստանի մասնակցությունը նախաձեռնել է զբոսաշրջության պետական կոմիտեն` Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

«Երկու տասնյակից ավելի զբոսաշրջային ընկերություններ, անհատ տուր օպերատորներ եւ հյուրանոցային բիզնեսը ներկայացնող կազմակերպություններ հնարավորություն ունեցան մեծ ճանաչում ունեցող այս ցուցահանդեսում ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությանն ու հնարավորություններին վերաբերող փաթեթներ»,- ասված է հաղորդագրությունում:

ԱԳՆ-ում տեղեկացրել են, որ ITB Berlin ցուցահանդեսն անցակացվում է 1966-ից եւ  մասնակիցների թվով աշխարհում համարվում է ամենամեծը։

Ցուցահանդեսին ամեն տարի մասնակցում է 190 երկիր:

Դիտում՝ 2566

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW