Հայէկոնոմբանկը տեղեկացնում է, որ մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ն անակնկալ է մատուցում իր հաճախորդներին:Բանկում ընդգծել են, որ նշված ժամանակահատվածում Հայէկոնոմբանկի կին հաճախորդները բանկի բոլոր տեսակի քարտերը կարող են ձեռք բերել 50% զեղչով:«Հայէկոնոմբանկը չի մոռանում նաեւ տղամարդկանց մասին՝ հատուկ նվերներ եւ անակնկալներ մատուցելով նաեւ նրանց:Հայէկոնոմբանկի «Քո Ընտրությունը» վարկային գծերից օգտվող յուրաքանչյուր 10-րդ տղամարդ հաճախորդի կտրամադրվի անվճար քարտ (ArCa Classic, MasterCard Standard, MasterCard Gold, Visa Classic, Visa Gold): Վերոնշյալ վարկային գծերից օգտվող հաճախորդներից նաեւ պատահականության սկզբունքով ընտրված տղամարդ հաճախորդներին սպասվում են անակնկալներ»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 4598