Կոնվերս Բանկի գլխավոր գրասենյակում այսօր՝ Կանանց տոնին ընդառաջ, հայ ժամանակակից նկարչուհիների աշխատանքների ցուցահանդես կբացվի:Ինչպես հայտնել են բանկում, ցուցահանդեսն Էռնեկյան խմբի երկու կառույցների՝ «Զվարթնոց» օդանավակայանի եւ Կոնվերս Բանկի համատեղ նախագիծ է, իսկ ցուցանմուշները տրամադրել են օդանավակայանի ցուցասրահից:«Կոնվերս Բանկը շնորհավորում է բոլոր կանանց՝ գարնանային գեղեցիկ տոների՝ մարտի 8-ի եւ ապրիլի 7-ի կապակցությամբ, եւ իր բոլոր հաճախորդներին հնարավորություն տալիս օգտվել բանկի ծառայություններից եւ զուգահեռաբար հաղորդակից լինել հայ ժամանակակից գեղանկարչությանն ու կիրառական արվեստին»,- ասված է հաղորդագրությունում:Ցուցահանդեսը կտեւի մեկ ամիս եւ ամբողջ ընթացքում բաց կլինի բոլոր ցանկացողների համար:Բանկում տեղեկացրել են, որ ցուցահանդեսի բացմանը Կոմիտասի երգերի կատարումներով հանդես կգա «Այ Վուեյ» համույթը: Tweet Դիտում՝ 15477