«Վիսավտ» ընկերությունը հարկային նոր արտոնություն է ստացել

02.03.2017 | 12:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հարկային արտոնություն է տրամադրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում գործող «Վիսավտ» ընկերությանը:

Մասնավորապես, ներդրումային ծրագրի շրջանակում ընկերության կողմից ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը կազատեն մաքսատուրքից:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի խոսքով՝ մոտ 4,6 մլրդ դրամ արժողությամբ ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են վերականգնվող էներգետիկայի ոլորտում։

«Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման եւ որպես հետեւանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության եւ արտահանման խթանման համար»,- որոշումը հիմնավորել են կառավարությունում:

Կառավարությունն իր նախորդ նիստում ներդրումային միեւնույն ծրագրի շրջանակում 3 տարով հետաձգել էր ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը:

Դիտում՝ 2582
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW