ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) համալրել է օրինապահ հարկ վճարողիների ցանկը եւս 18 տնտեսվարողներով` հասցնելով այդ թիվը 38-ի:Ինչպես հայտնել են ՊԵԿ մամուլի ծառայությունում, համապատասխան կարգավիճակը հաստատող հավաստագրերն այսօր ընկերություններին է հանձնել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը: ՊԵԿ-ում տեղեկացրել են, որ հավաստագրերի հանձնման առաջին փուլից հետո՝ երկու օրվա ընթացքում, հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 26 հարկ վճարող, որից 18-ը բավարարել են չափանիշներին:Իսկ տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում են ներկայացրել 86 տնտեսվարողներ, որոնցից 38-ի դիմումը բավարարվել է, 13-ինը՝ մերժվել, իսկ 35 դիմում գտնվում է ուսումնասիրության փուլում:«Նպատակը, մի կողմից, օրինապահ հարկ վճարողների համար վարկային ռեսուրսներ ներգրավելու առումով ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելն է, մյուս կողմից` ցույց տալը, որ օրինապահ հարկ վճարողներն ունեն պետության, տվյալ դեպքում, ՊԵԿ-ի աջակցությունը»,- ասել է Կարեն Բրուտյանը` ընդգծելով, որ գործընթացն առաջիկայում կպարզեցվի:Նրա խոսքով` մեկ անգամ դիմում ներկայացնելուց եւ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալուց հետո, եթե տնտեսվարողի վարքագծում բացասական փոփոխություն չկատարվի, հավաստագրի գործողության ժամկետն ինքնաբերաբար կերկարաձգվի: Ստորեւ ներկայացնում ենք «օրինապահ հարկատու»-ի կարգավիճակ ստացած 18 նոր ընկերությունների ցանկը `«Քայլ Մա» «Տասմեդ» «Այսոֆտ»«Մարնար» «Յան Վարդյան» «Նոբիլիս» «Տոնտոն Ինվեստիցիոն» «Էլ Վի Թրեյդինգ» «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» «Բուկինիստ» «Մեդ-ան Թրասթ» ԱՁ Վլադիմիր ԵգանյանինԱՁ Աննա Միրզոյանին «Հալդի Քոնսալթ»«Մանուսկրիպտ» «Սեդրակ Զատիկյան» «Մնացականյան փաստաբանական գրասենյակ» «Ավենիղ» Tweet Դիտում՝ 7459