Հայաստանն ու Վրաստանը կակտիվացնեն առեւտրաշրջանառությունը
23.02.2017 | 18:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ հայ-վրացական համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխվստահության մթնոլորտում:
Այս մասին վարչապետն ասել է Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպմանը:
«Այսօր երկկողմ հարաբերություններում մենք թեւակոխել ենք համագործակցության նոր փուլ: Հայ-վրացական համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչը մեր հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման գրավականն է: Մեր պատվիրակությունը պատրաստակամ է հանգամանորեն քննարկել տնտեսական համագործակցության օրակարգային հարցերը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային զարգացման տեսանկյունից»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Գիորգի Կվիրիկաշվիլին էլ ընդգծել է, որ Վրաստանը կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության հետագա խորացումը:
«Մենք պատրաստակամ ենք խորացնել տարածաշրջանային համագործակցությունը, ակտիվացնել առեւտրաշրջանառությունն ու օգտագործել առկա ողջ ներուժը»,- ասել է Վրաստանի վարչապետը:
Մասնավորապես, կողմերը կարեւորել են էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային համագործակցությունը, Մեղրիի ազատ տնտեսական գոտին եւ այն որպես երրորդ երկրների շուկաները ավելի հասանելի դարձնելու հարթակ օգտագործելու հնարավորությունը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: