Կումայրի կենտրոնի զարգացման նախագիծ կմշակվի

23.02.2017 | 11:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարել է փորձնական նախագիծ մշակել Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման համար:

«Հաշվի առնելով Գյումրի քաղաքի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նոր ծրագրի հանդեպ հանրային ուշադրությունը եւ ակնկալելով մասնագիտացված խորացված գործընթաց՝ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարում եմ մինչեւ հունիսի 10-ը ծրագրով որոշված տարածքի սահմաններում առաջնահերթության կարգով առանձնացնել պիլոտային թաղամաս եւ մշակել դրա մանրամասն հատակագծման եւ ինժեներական ենթակառուցվածքների նախագծերը»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Նախագծային աշխատանքների համակարգման նպատակով վարչապետը հանձնարարել է աշխատանքներում ներգրավել «Հայնախագիծ» ԲԲԸ-ի արվեստանոցի ղեկավար Սաշուր Քալաշյանին:

Դիտում՝ 2898

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW