Հայկական գինեգործական 19 ընկերություններ փետրվարի 25-ին Գերմանիայի Նոյշտադ քաղաքում կմասնակցեն Mundus Vini 20th Grand International Wine Awards մրցանակաբաշխությանն ու գալա ընթրիքին: Հայաստանի մասնակցությունը հնարավոր է դարձել Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի ու Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի (CBI) աջակցությամբ:Մրցանակաբաշխությանն այս տարի մասնակցում է 52 տեսակի գինի, որոնց գնահատելու է 100 մասնագետից կազմված ժյուրին:Գնահատումը լինելու է 100-միավորանոց սանդղակով, հաշվի են առնվելու գույնի, հոտի, համի եւ ներդաշնության չափանիշները։ Այս տարի Հայաստանը մրցույթում կներկայացնեն հետեւյալ ընկերությունները՝ 1. Էդվագ Գրուպ ՍՊԸ - 365 wines2. Վայք Գրուպ ՓԲԸ3․Օլդ Բրիդջ ՍՊԸ4. Քյօշ ՍՊԸ5. Արմենիա Վայն Գործարան ՍՊԸ6. Տիեռաս Դե Արմենիա ՓԲԸ - Կարաս7․Գետնատուն ՍՊԸ8. Հայլենդ Սելլարս ՍՊԸ - Koor9․Արտաշատ Վինկոն ՓԲԸ10․Անուշ-1 ՍՊԸ - Կատարո11․Մեծ Սյունիք ՓԲԸ12․Շիրակամուտ ՍՊԸ – Zara wines13․ՎանԱրդի ՍՊԸ14. ՎանՍևան ՍՊԸ - Voskeni wines15. Ոսկեվազի Գինու Գործարան ՍՊԸ16․ Մարան ՍՊԸ17․ Տրինիտի ՍՊԸ18. Գոլդեն Գրեյպ Արմաս ՍՊԸ19. Վայն Հաուս ՍՊԸ - Սարդուրի Tweet Դիտում՝ 4542