ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում նախարար Սուրեն Կարայանն ասել է, որ թվային տնտեսությունը Հայաստանի հեռանկարային զարգացման հիմքերից է:Այս մասին նախարարն ասել է ԵԱՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանի եւ ԵԱՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Խաժակ Կարայանի հետ հանդիպման ժամանակ:Կարինե Մինասյանի խոսքով՝ Հայաստանն առաջատար դիրքեր ունի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում, եւ կա լուրջ ներուժ՝ խթանելու թվային տնտեսությունը: ԵԱՏՄ երկրները մտադիր են միասնական թվային տարածքում իրականացնել հետեւյալ խնդիրները՝- Միության անդամ պետություններում թվային տնտեսության նորմատիվ-իրավական բազայի մշակում, - Թվային տնտեսության ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցության ստեղծում, - Նպաստել եւ աջակցել թվային նախաձեռնություններին ու ծրագրերին - Միության անդամ պետությունների բոլոր հետաքրքրված քաղաքացիների եւ կազմակերպությունների միջեւ երկխոսության ապահովում եւ թվային տնտեսության բնագավառում լավագույն փորձի առաջմղում: Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր` ԵԱՏՄ թվային օրակարգի ռազմավարական ուղղությունների համատեքստում Հայաստանի կողմից իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ: Tweet Դիտում՝ 2269