ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ասել է, որ ոլորտի ներդրումային պատկերը հաջողված է:«Այն ծրագրերը, որոնք ենթադրում էին շարունակականություն, բնականաբար, 2017 թվականի ընթացքում շարունակվելու են՝ ապահովելով ոլորտում ներդրումային միջավայրի զարգացումը»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ 2016-ին իրականացված եւ 2017-ին նախատեսվող ներդրումային ծրագրերը 44-ն են:Ամենամեծ ֆինանսական ծավալը բաժին է ընկնում «Կրթության բարելավում», «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրերին:Նախարարն առանձնացրել է նաեւ 2010-ից իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը:«Այստեղ մենք թիրախային ենք համարում Հայաստանի բոլոր մարզերում 1-4-րդ դասարանների աշակարտներին տաք սնունդով ապահովելու հարցը: Այս ծրագիրը լուրջ ներդրումների կարիք ունի, որովհետեւ տաք սննդի ապահովման համար անհրաժեշտ է խոհանոցային եւ այլ ենթակառուցվածքների ստեղծում»,- նշել է Լեւոն Մկրտչյանը: Կրթության ոլորտում իրականացված մասնավոր ներդրումներից նախարարը նշել է «Այբ» դպրոցում շարունակվող շինարարության եւ ուսումնական տարածքի ընդլայնման աշխատանքները, իսկ լավագույն ծրագրերի շարքում առանձնացրել է Հայաստանում չինական դպրոցի կառուցումը, «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» կողմից Վանաձորում կառուցվող SMART կենտրոնները:Լեւոն Մկրտչյանը կարեւորել է նաեւ 2017-ին գիտության բլոկի զարգացումը:«Այստեղ լուրջ խնդիր կա. քանի որ Հայաստանի գիտնականներին անհրաժեշտ է նախապատրաստել, որպեսզի նրանք կարողանան գիտական արդյունքը վերածել բիզնես ծրագրի: «Հորիզոն 2020» ծրագիրն այստեղ՝ Հայաստանում կունենա գրասենյակ, որն այդ հարցում կաջակցի մեր գիտնականներին: Մենք պետք է կարողանանք օգտվել ստեղծված իրավիճակից եւ փորձենք մոտենալ միջազգային հետազոտական համալսարանների չափանիշներին»,- նշել է Լեւոն Մկրտչյանը՝ հավելելով, որ բուհերը նույնպես պետք է իրենց ծրագրերի մեջ ավելացնեն գիտական բաղադրիչը: Tweet Դիտում՝ 2744