Երեւանում քննարկվում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի առեւտրի եւ ներդրումների բլոկը

15.02.2017 | 13:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանում այսօր մեկնարկել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առեւտրի եւ ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների վեցերորդ փուլը:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի բանակցային պատվիրակությունը գլխավորում է նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Բանակցային փուլին մասնակցում է Եվրոպական Միության պատվիրակությունը` Եվրոպական հանձնաժողովի առեւտրի գլխավոր տնօրինության բաժանմունքի ղեկավար Պետրոս Սուրմելիսի գլխավորությամբ:

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկումներ անցկացնել համաձայնագրի «Ծառայությունների առեւտուր», «Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանություն», «Սանիտարական եւ բուսասանիտարական միջոցներ» ուղղություններով, ինչպես նաեւ ամփոփել «Ապրանքների առեւտուր», «Վեճերի կարգավորում», «Թափանցիկություն», «Առեւտրի տեխնիկական խոչընդոտներ», «Մաքսային հարցեր» (ներառյալ` Մաքսային հարցերում փոխադարձ վարչարարական աջակցության մասին արձանագրություն), «Մրցակցություն», «Պետական մասնկացությամբ ձեռնարկություններ», «Առեւտուր եւ կայուն զարգացում» ուղղություններով բանակցությունները:

ՀՀ-ԵՄ համաձայնագրի շուրջ Մեդիամաքսի հարցազրույցը Գարեգին Մելքոնյանի հետ կարող եք կարդալ այստեղ:

Դիտում՝ 3228

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW