“Այս տարվա ընթացքում նախատեսում ենք զգալի միջոցներ ներգրավել արտասահմանյան աղբյուրներից”

13.03.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

“Ինեկոբանկի” գործադիր տնօրեն Մհեր Գրիգորյանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը (Banks.am)

- Վերջերս “Ինեկոբանկը” երկու խոշոր վարկային պայմանգրեր ստորագրեց` ՎԶԵԲ-ի հետ $5 մլն արժողությամբ (փոքր եւ միջին բիզնեսի ֆինասավորում) եւ ԱԶՍԲ-ի հետ $3 մլն արժողությամբ (արտաքին առեւտրի ֆինանսավորում): Կարո՞ղ են այս ծրագրերը հանգեցնել “Ինեկոբանկի” կոցմից առաջարկվող վարկավորման պայմաննների բարելավմանը:

- “Ինեկոբանկը” համագործակցում է բազմաթիվ հայտնի միջազգային կազմակերպությունների հետ, որոնց թվում են Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, KfW-ն եւ այլն:

Մենք չենք պատրաստվում սահմափակվել միայն նշված ֆինանսական աղբյուրներով, եւ այս տարվա ընթացքում նախատեսում ենք զգալի միջոցներ ներգրավվել արտասահմանյան աղբյուրներից:

Մեր բանկը միշտ հավատարիմ է եղել շուկայական սակագներով ֆինանսավորելու մարտավարությանը, եւ տվյալ վարկերը բացառություն չեն կազմում: Ցավոք, հայկական բանկերը դեռեւս չեն կարող ռեսուրսներ գրավել ցածր տոկոսադրույքներով, իսկ հաշվի առնելով վարկերի պահանջարկի աճը Հայաստանում, քիչ հավանական են համարում տոկոսադրույքների իջեցումը մոտական ժամանակներում` հատկապես արտարժույթային վարկերի համար:

- Միջազգային ֆինանսական կառույցները նախկինում էլ են աջակցել ձեր բանկին արտաքին առեւտրի ֆինանսավորման ոլորտում: Մասնավորապես, 2005 թ. “Ինեկոբանկը” միացավ ՎԶԵԲ-ի արտաքին առեւտրի վարկավորման աջակցության ծրագրին: Ձեր բանկի առաջիկա ծրագրերում կարո՞ղ է լինել ֆակտորինգի ծառայության ներդրումը:

- ՎԶԵԲ-ի արտաքին առեւտրի ֆինանսավորման ծրագիրը տարբերվում է ԱԶՍԲ-ի ծրագրից: Առաջին դեպքում իրականացվում ոչ թե ուղիղ ֆինանսավորում, այլ միջազգային բանկերի կողմից հաստատված երաշխիքների եւ հավատարմագրերի հանձնում: Ինչ վերաբերվում է ֆակտորինգին, ապա այո, մեր կողմից տարվում են աշխատանքներ այդ ուղությամբ. կազմակերպել ենք անձնակազմի ուսուցանում, նախաձեռնել ենք շուկայի փոքրածավալ ուսումնասիրություն: Կարծում եմ, որ այս տարվա ընթացքում կկնքենք մի քանի պայմանագրեր մեծածախ եւ մանրամեծածախ առեւտուր իրականացնող հայկական ընկերությունների հետ, բայց խոսքը դեռեւս կգնա միայն ներքին ֆակտորինգի մասին:

- “Ինեկոբանկը” մասնակցում է գերմանական KfW բանկի “Հիփոթեքային վարկավորման կայուն զարգացման” ծրագրին: Կարելի՞ է ենթադրել, որ ծրագրի շրջանակներում առաջարկվող հիփոթեքային վարկերը արտոնյալ կլինեն փոխառուների համար եւ այդ դեպքում ինչպե՞ս է իրականացվելու պոտենցիալ փոխառուների ընտրությունը:

- Ծրագրի շրջանակներում մշակվել են այսպես կոչված “վարկավորման որակի նվազագույն չափանիշները”, որոնցով եւ որոշվում են փոխառուների ընտրության չափանիշները: Ցավոք, այդ չափանիշները բավականին խիստ են եւ թույլ են տալիս ընդգրկել միայն առավելագույն վճարունակություն ունեցող պոտենցիալ փոխառուներին: Մյուս կողմից, դա հասկանալի է. վարկավորման նպատակով KfW-ի կողմից հատկացված 6 մլն եվրոն` չափազանց փոքր գումար է եւ թույլ չի տալիս խոսել լայնածավալ հիփոթեքային ծրագրի ծավալման մասին:

- 1997 թ. դեկտեմբերից սկսած “Ինեկոբանկը” առեւտրային բանկերից առաջինն էր, որ սկսեց վարկավորել լայն սպառման ապրանքների առեւտուրը: Պահպանու՞մ եք առաջատարի դիքերն այս հատվածում:

- Միանգամայն ճիշտ է, երբ 10 տարի առաջ “Ինեկոբանկը” սկսեց տրամադրել վարկեր լայն սպառման ապրանքների ձեռք բերման համար, ոչ ոք նման վարկեր չէր տրամադրում, իսկ այսօր համարյա թե բոլոր բանկերը ունենք այդպիսի ծառայություն: Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր ապրանք ունի իր կյանքի ցիկլը, եւ մենք մեր առջեւ նպատակ ենք դրել ոչ թե պահպանել առաջատարությունը, այլ փոփոխել սպառողական վարկավորման ձեաչափը, դյուրացնելով եւ արագացնելով դրա հատկացման ընթացքը:

Մեր բանկի կողմից մշակվել է “Վարկավորում տեղում”, այսինքն խանութում, անվանումը կրող համակարգ: Հաճախորդներին այլեւս պետք չէ գնում կատարելուց առաջ գալ բանկ` ողջ ընթացակարգը կատարվում է անմիջապես խանութում` “Ինեկոբանկի” կողմից մշակված էլեկտրոնային համակարգի շնորհիվ: Այս ուղղությունը մենք համարում ենք առաջնայիններից մեկը եւ կարծում ենք, որ այն գործի դնելով` ավելի կամրապնդենք մեր դիրքերը:

- Վերջին շրջանում ավելի հաճախ է խոսվում բանկայի համակարգի հանդեպ բնակչության վստահության մեծացման մասին: Ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում ձեր բանկն այդ ուղղությամբ:

- Մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում բանկի իմիջին եւ մինչեւ հիմա չի եղել ոչ մի դեպք, որը կարող էր բացասաբար ազդել մեր համբավի վրա: Իմիջի կառուցման եւ բանկի հանդեպ վստահության ամպապնդման գործում մեծ դեր է խաղում մեր բաժնետերերի հեղինակությունը, որոնց թվում են միջազգային ինինստիտւցիոնալ ներդրողներ ՄՖԿ-ն է (IFC) եւ ShoreCap International-ը, ինչպես նաեւ մեր միջազգային գործընկերների վստահությունը` ՎԶԵԲ, KfW, ԱԶԲ եւ այլն:

Այս կամ այն միջազգային կազմակերությունում կամ բանկում վարկ ստանալու համար մենք անցնում ենք իրավական եւ ֆինանսական փորձաքննության որոշակի ընթացակարգ, որ կոչվում է Due Dilligence: Մեր բանկը 5 անգամ հաջողությամբ անցել է այդ փորձաքննությունը:

Ի դեպ, անցած տարի ֆիզիկական անձանց կողմից մեր ներգրավված միջոցների ծավալը 2005 թ. ցուցանիշները գերազանցեց 26.8%-ով, ինչը մենք եւս կապում ենք աճող վստահությամբ բանկի հանդեպ:

- “Ինեկոբանկի” 10%-անոց բաժնետեր է դարձել Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC): Պե՞տք է փոփոխություններ ակնկակել բանկի ռազմավարական քաղաքականության մեջ:

- Անկասկած, ՄՖԿ-ի նման կազմակերպության մասնակցությունը մեծ դեր է խաղում բանկի զարգացման մեջ, նկատի ունենալով նոր ռեսուրսների ներհոսքն ինչպես բնակչության, այնպես էլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից: Ներգրավված միջոցները կօգտագործվեն գործող ծառայությունների զարգացման նպատակով եւ նոր ծառայությունների մշակման եւ ներդրման համար, ինչը կնպաստի բանկի ընդհանուր զարգացմանը:

Բնականաբար, բանկի զարգացման եւ խոշորացման հետ մեկտեղ փոփոխություններ կլինեն նաեւ ռազմավարության մեջ, սակայն մեր գլխավոր նպատակը մնում է անփոփոխ` հաճախորդների պահանջների մաքսիմալ բավարարում:

Դիտում՝ 7406
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW