Էլեկտրամոբիլների սեփականատերերը կազատվեն կայանման վճարից

14.02.2017 | 13:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանի ավագանին այսօր հավանություն է տվել ավտոկայանատեղի տեղական վճարի գծով արտոնություն սահմանելու մասին որոշման նախագծին:

Մասնավորապես, նախատեսվում է բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող եւ էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի` էլեկտրամոբիլների սեփականատերերին ազատել հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարից:

Քաղաքապետարանում նշել են, որ կարեւորելով տրանսպորտի ոլորտում էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը, նպատակ ունեն նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները՝ նպաստելով էկոլոգիապես մաքուր տրանսպորտի տարածման եւ զարգացման համար անհրաժեշտ օրենսդրական բարենպաստ միջավայի ստեղծմանը:

Դիտում՝ 2832

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW