Հաստատվել է էներգախնայողության գործողությունների նոր ծրագիրը

02.02.2017 | 12:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է 2017-2018 թթ. Հայաստանի Հանրապետության էներգախնայողության գործողությունների ծրագրի երկրորդ փուլի ծրագիրը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշել է, որ ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում են նոր միջոցառումներ, որոնք կօժանդակեն Հայաստանի էներգախնայողության քաղաքականության հետագա ձեւավորմանն ու դրա իրականացմանը, ինչպես նաեւ կբարելավեն ներդրումային միջավայրը:

Ծրագրով նախատեսվում է ազգային էներգաանվտանգության բարելավում՝ ներկրվող էներգետիկ ռեսուրսների պահանջարկի նվազեցման միջոցով, էներգիայի պահանջարկի կրճատում՝ էներգիայի վերջնական օգտագործման արդյունավետության բարելավման միջոցով, առանցքային տնտեսական արտադրանքի էներգատարության կրճատում՝ ծախսերի նվազեցման ու արտադրանքի մրցունակության բարձրացման նպատակով եւ այլն:

Դիտում՝ 3518

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW